ՏԵՍԱՆՅՈՒԹ. 2018 vs 2022. ինչ էր կատարվում Բաղրամյան պողոտայում 4 տարի առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հելսինկյան կոմիտե իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը զեկույց է ներկայացրել Հայաստանում հունիսի 3-ին «Դիմադրություն» շարժման կողմից կազմակերպված հավաք-երթի վերաբերյալ:

Ըստ այդ զեկույցի, լարված իրավիճակը սկսվել է այն բանից հետո, երբ ժամը 20։30-ին հավաքի ղեկավարը՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ի․ Սաղաթելյանը հայտարարեց, որ երթը շարունակվելու է Դեմիրճյան փողոցով, որը այդ պահին արգելափակված էր ոստիկանության բազմաշարք շղթայով։

Ի․ Սաղաթելյանը, հավաքի մասնակիցների հետ մոտեցավ ոստիկանության շղթային՝ ոստիկանների կողմից չբացելու պարագայում նպատակ ունենալով ճեղքել այն։ Մասնակիցները սկսեցին հրել վահաններ կրող ոստիկաններին, սակայն վերջիններս չընկրկեցին և ուժով ետ պահեցին ցուցարարներին, տեղի ունեցան ընդհարումներ։ Հավաքի մասնակիցները շարունակում էին հրել՝ շղթան ճեղքելու նպատակով։ Ոստիկանության մյուս ծառայողներ ուժով հեռացնում էին ցուցարարներին։ Իրավիճակը ծայրահեղ լարվեց։

Ընդ որում, զեկույցի համաձայն, ոստիկանների մի մասը սպառազինված էին վահաններով, սաղավարտներով և մահակներով։ Հավաքի վայրում ծառայություն իրականացնող ոստիկաններից շատերը տեսանելի կերպով կամ առհասարակ չէին կրում տարբերանշաններ։ Հավաքի վայրում, ենթադրաբար, ներկա էին համազգեստ չկրող ոստիկաններ։

Ոստիկանները գործողությունների ընթացքում դրսևորեցին աննախադեպ բռնություններ: Ոստիկանության ողջ գործողությունները ուղեկցվում էին կոպիտ ուժի միջոցով մասնակիցներին բերման ենթարկելու դեպքերով, ներառյալ՝ կանանց։ Հավաքի ընթացքում ոստիկանությունը, առաջին անգամ 2018 թ․-ից ի վեր, կիրառեց լուսաձայնային նռնակներ։ Առաջին լուսաձայնային նռնակը պայթեց կառավարական առանձնատուն տանող ճանապարհի՝ մուտքից աջ գտնվող լուսացույցի մոտ, որտեղ շղթա կազմած կանգնած էին ոստիկանության ծառայողները ։ Նռնակների հաջորդ կրակոցները ճշգրտված էին և պայթում էին օդում։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից հրապարակված նախորդ զեկույցում ընդգծվում է, որ  չնայած ոստիկանության կողմից կիրառված աննախադեպ բռնություններին՝ տարբեր պետական պաշտոնյաներ, քաղաքական ուժերի, ինչպես նաև հասարակության այլ անդամներ 2022 թ․ հունիսի 3-ին տեղի ունեցած իրադարձությունները ներկայացրեցին խիստ միակողմանի։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները հավաքը համարել էին ոչ խաղաղ, ցուցարարներին անվանել «ագրեսիվ զանգված», «խուլիգաններ» և այլն ։ Թեև հավաքի մասնակիցների կողմից փորձ արվեց ուժ կիրառելով ճեղքել ոստիկանության շղթան, նման գործելաոճը նոր չէ Հայաստանում տեղի ունեցած հավաքների պարագայում և բավարար չէ հավաքը ոչ խաղաղ որակելու համար։ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հարկ է համարում մեջբերել 2018 թ․ ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած հավաքի դիտարկումների արդյունքներից հատված:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս