ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանում բացվել է «Տեսլա» էլեկտրամոբիլների մասնագիտացված սրահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկ մոնիտորից կառավարվող, խելացի, ժամանակակից․ ցանկալի մեքենաները արդեն ներկայացված են Երևանում։ Բացվել է «Տեսլա Էներջի» էլեկտրամոբիլների ավտոսրահը. այստեղ են աշխարհահռչակ «Տեսլա» էլեկտրամոբիլների բոլոր մոդելները:
«Տեսլա Էներջիի» բացառիկ գործընկերը Ակբա Լիզինգն է, որի միջոցով հնարավոր կլինի ձեռք բերել «Տեսլա» էլեկտրամոբիլները շահավետ պայմաններով։

Ակբա Լիզինգի շնորհիվ ֆիզիկական անձինք կարող են կատարել ընդամենը 10% կանխավճար և ձեռք բերել «Տեսլա» էլեկտրամոբիլ, իսկ մնացյալ մարումները կատարել մինչև 7 տարվա ընթացքում: Ֆիզիկական անձանց համար դրամի դեպքում տարեկան տոկոսադրույքը սկսվում է 11,5%-ից:
Իրավաբանական անձնաց լիզինգը տրամադրվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով: Եվրոյի դեպքում տարեկան տոկոսադրույքը սկսվում է 2%-ից:

«Հայաստանում նորարարական «կանաչ» տեխնոլոգիաների զարգացման նպատակով Ակբա Լիզինգը դեռ տարիներ առաջ ստեղծեց «Գրին Լիզինգ» ենթաբրենդը, որի ուղղություններից է էլեկտրամոբիլների ֆինանսավորումը: Այսօր «Տեսլա էներջի» կազմակերպության հետ մեկնարկում է բացառիկ պայմաններով էլեկտրամոբիլների ֆինանսավորման ակցիա։ Վերջին տարիներին Ակբա Լիզինգը աննախադեպ աշխատանք է կատարել Հայաստանում էլեկտրամոբիլների տարածման ուղղությամբ և այս ընթացքում հարյուրավոր էլեկտրամոբիլներ են ֆինանսավորվել Ակբա Լիզինգի միջոցով»,- նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը:
Ակբա Լիզինգը շարունակում է նպաստել Հայաստանում էլեկտրամոբիլների օգտագործման մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը. ապագան կանաչ տեխնոլոգիաներինն է:

Մանրամասն՝ տեսանյութում:

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




Լրահոս