ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լինելու է ոստիկանության պետ և նախարար». մանրամասներ Ներքին Գործերի նախարարության կառուցվածքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին օրենսդրական փաթեթը շուտով կդրվի հանրային քննարկումների: Երեկ տեղի է ունեցել ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդի նիստը:

Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի կազմը հաստատվել էր դեռ 2020 թվականի օգոստոսի 6-ին: Առաջարկվող փոփոխությունների մասին ArmLur.am-ը զրուցել է խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ:

-Պարո՛ն Իոաննիսյան, ինչպիսի կառուցվածք է ունենալու Ներքին Գործերի նախարարությունը:

-Որոշ դետալներ դեռ քննարկման ենթակա է: Ամեն ինչ չէ, որ լիարժեք արդեն հայտնի է: Ամեն դեպքում դեռեւս 2020 թվականից ընդունված Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության նախագծում առկա գործողությունները տեղի են ունենում: Դրանք լինելու են բավականին բովանդակային փոփոխություններ: Այսինքն, այն Ներքին Գործերի Նախարարությունը, որը 1990-ականներին եւ 2000-ականների սկզբին կան, որը դե ֆակտո Ոստիկանություն էր, բայց կոչվում էր նախարարություն, ղեկավարում էր դե ֆակտո ոստիկանապետը, բայց կոչվում էր նախարար, այդպես չի լինելու: Լինելու է՝ ոստիկանության պետ, լինելու է նախարար, այնպես, ինչպես Գլխավոր շտաբի եւ Պաշտպանության նախարարության դեպքում է: Գլխավոր շտաբի պետն այս դեպքում Զինված ուժերի հրամանատարն է, պաշտպանության նախարարը, ըստ էության ոլորտի քաղաքականության մշակման պատասխանատուն: Այդ ամենը տեղի է ունենալու նաեւ այստեղ: Լինելու է Ոստիկանության հրամանատար, որը կոչվելու է Ոստիկանապետ եւ լինելու է քաղաքականության մշակման, իրականացման պատասխանատու, որը լինելու է նախարար եւ որը, բնականաբար, լինելու է քաղաքացիական անձ: Ոստիկանության հրամանատարը, բնականաբար, կլինի ուսադիրներով, իսկ նախարարը՝ արդեն քաղաքացիական:

-Կառուցվածքային փոփոխություններից հետո ՆԳՆ-ն լինելու է վարչապետի՞ն, թե կառավարությանը ենթակա կառույց:

-Այն լինելու է նախարարություն՝ մյուս բոլոր նախարարությունների պես: Բացի նրանից, որ տարանջատվելու է նախարարի և ոստիկանապետի գործառույթները, էական այլ փոփոխություններ եւս լինելու են: Ըստ էության, առնվազն այն մարմինը, որը ստեղծվելու է, իր մեջ այս կամ այն կերպ ներառելու է  բացի ոստիկանությունից, այլ երկու մարմինների որոշ գործառույթներ եւ ստորաբաժանումներ:

-Իսկ խորհրդի կազմում բոլորը համակարծի՞ք են եւ ժամկետներ արդեն հայտնի՞ են:

-Մեծ հաշվով բոլորն էլ համակարծիք են: Որոշ դետալներ կան, որոնց հետ դեռ կապված քննարկումներ պետք է լինեն: Նախագիծն առաջիկայում կդրվի հանրային քննարկման եւ նախատեսվում է, որ ամառվա վերջին այն արդեն կուղարկվի խորհրդարան:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ն.Հ.




Լրահոս