Հայաստանի հետ ինձ կապում են ծնողներս ու քույրս. Արփինե Բեկջանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ունեմ մեծ զբաղվածություն, ժամանակի սով։ Դեռ նորություններ չունեմ, բայց կան որոշակի պլաններ, երբ մանրամասնում եմ, ոչինչ չի ստացվում ինձ մոտ: Աստծուց առաջ չընկնեմ…: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց 1990-ականներից հայտնի, ամերիկաբնակ երգչուհի Արփինե Բեկջանյանը՝ անդրադառնալով նորություններին:

Չնայած երգչուհին մշտական բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում, այնուամենայնիվ Հայաստանի հետ կապն անբեկանելի է. «Ինձ Հայաստանի հետ ինձ կապում են  ծնողներս են ու քույրս։ Մի քիչ էլ ՖԲ-ն, որից սկսել եմ նյարդայնանալ անկեղծ ասած, բայց դե մեկ-մեկ ինձ թույլ եմ տալիս այդ ավելցուկը»-հավելեց նա:

Իսկ Հայաստանում կատարվող իրադարձություններին Արփինեն հրաժարվում է մեկնաբանել պատերազմից հետո: Ըստ նրա՝ դա իրեն ցավ է պատճառում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս