ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՎԵՐԵԼԱԿՆԵՐ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պարզվում է՝ ՀՀ ԱԳՆ-ում դեռևս խորհրդային տարիների արտադրության հին վերելակներ են գործում: Եվ սա այն դեպքում, երբ մի շարք պետական գերատեսչություններ ժամանակին հասցրել են փոխել իրենց վերելակները՝ տեղագրելով ժամանակակիցները»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և հավելում.«Սա տարօրինակ է այն առումով որ ԱԳՆ-ն այն գերատեսչությունն է, որտեղ ամենաշատն են լինում օտարերկրյա դիվանագետներն ու պաշտոնյաները: Եվ, փաստորեն, նրանց սպասարկում են դեռևս խորհրդային տարիների վերելակներով»:Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ ԱԳՆ-ում փորձել են փոխել վերելակները, սակայն պարզվել է, որ դա տեխնիկապես անհնար է, քանի որ արտասահմանյան արտադրության նոր վերելակներ տեղագրելու համար հարկավոր Է շենքի այդ հատվածն ամբողջությամբ վերանորոգել, «շախտաները» լայնացնել: ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հաստատել է տեղեկությունները, որ վերելակները խորհրդային տարիներից են մնացել, սակայն հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ:




Լրահոս