Արևմուտքի պատժամիջոցները չեն ազդել Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշման վրա. Զելենսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի, ԵՄ-ի և նրանց գործընկերների կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները չեն ազդել Ուկրաինայի հարցում Մոսկվայի դիրքորոշման վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը։

Միևնույն ժամանակ, պատժամիջոցների քաղաքականությունն առաջացրել է նաև Զելենսկիի որոշակի դժգոհությունը։ Թերթի լրագրողին տված հարցազրույցում նա ասել է, որ երկրները «աջակցում են Ուկրաինային, բայց միևնույն ժամանակ նրանք նայում են, թե ինչ կարելի է անել պատժամիջոցները մեղմելու համար, որպեսզի բիզնեսը չտուժի»։

Խոսելով Ուկրաինայում ընթացող մարտերի մասին՝ Զելենսկին ենթադրել է, որ Կիևին «պարտադիր է հաղթանակի հասնել մարտի դաշտում»։ Միաժամանակ նա վստահեցրել է, որ դեմ չէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններին։




Լրահոս