Հունիսի 8֊9-ը աշխատանքային այցով Երևան կժամանի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Հունիսի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը: Նրանք նաեւ հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի հետ: Հիշեցնեք, որ մինչ այդ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե Սերգեյ Լավրովը Հայաստան է ժամանելու՝ մասնակցելու ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի հերթական նիստին»,- ասել է Զախարովան։
Նա նշել էր, թե միջոցառման ընթացքում նախատեսվում է մտքերի խորացված փոխանակում միջազգային, տարածաշրջանային իրավիճակի և կազմակերպության անդամ երկրների վրա դրա ազդեցության վերաբերյալ։ Բացի այդ, կողմերը կքննարկեն ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմի կատարելագործման հարցը։
Հավելենք, որ այսօր Անկարայում կհանդիպեն Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն:
Մանրամասները՝ տեսանյութում: