Իրանում ռելսերից ուղևորատար գնացքի դուրս գալու հետևանքով զոհվածների թիվը հասել է 17-ի: Այս մասին հայտնում է իրանական YJC գործակալությունը՝ հղում անելով իշխանություններին: Ավելի վաղ հաղորդվել էր 13 զոհի և մոտ 50 տուժածի մասին:
Նշվում է, որ վթարը հավանաբար տեղի ունեցել էքսկավատորի հետ գնացքի բախման հետևանքով: Հարավային Խորասան նահանգում վթարված գնացքում գտնվել է մոտ 430 ուղևոր:
Զոհերի թիվը կարող է ավելանալ: