Այս տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստան եկած զբոսաշրջիկները գրեթե եռապատկվել է։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ 2021 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել ավելի քան 86 հազար զբոսաշրջիկ, իսկ 2022 թվականի նույն ժամանակահատվածում Հայաստան եկած զբոսաշրջիկները շուրջ 249 հազար են եղել։
Նրանցից շուրջ 100 հազարը տեղավորվել է հյուրանոցներում, իսկ 150 հազարը՝ բարեկամների, հարազատների տանը կամ վարձակալած բնակարաններում։ Այդ նույն ժամանակահատվածում Հայաստանից մեկնել է շուրջ 143 հազար զբոսաշրջիկ, ինչը 3,2 անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մեկնածների թվից։
Զբոսաշրջիկների 37 %-ը Հայաստան է այցելել գործնական նպատակով։ Այսպիսով՝ գործնական նպատակով Հայաստան եկածների թիվն ավելացել է շուրջ 5 անգամ։ 46,9 %-ը եկել է հանգստի նպատակով։ Այստեղ նախորդ տարվա համեմատ աճը կազմում է շուրջ 8,5 անգամ։ ԱՊՀ երկրներից այցերի թիվն աճել է 6,2 անգամ։
Մասնավորապես՝ Ռուսաստանից եկողների թիվն աճել է 7 անգամ, Ուկրաինայից եկողներինը՝ 2,2 անգամ։ ԵՄ երկրներից այցելուների թիվը նույնպես աճել է շուրջ 4,6 անգամ։