Հունիսի 10-ին՝ ժամը 18:05-ին, Արցախի ոստիկանության տեսադիտարկման խմբի ծառայողները հաղորդել են, որ Ստեփանակերտի N7 դպրոցի մոտակայքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:
Արցախի ՆԳ նախարարության ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի 40-ամյա բնակիչ Ս. Ս.-ն, վարելով «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան, Ազատամարտիկների փողոցի թիվ 20 շենքի դիմացի ճանապարհահատվածում հետիոտնային անցումի վրա վրաերթի է ենթարկել Ս. Ա.-ին և Դ. Ա.-ին։
Վրաերթի հետևանքով վերջիններիս մարմնական տարբեր աստիճանների վնասվածքներով տեղափոխել են հանրապետական բժշկական կենտրոն։