ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Կոտայքի մարզում

 

Նախօրեին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։15-ի սահմաններում Երեւանի բնակիչ 23-ամյա Հակոբ Մ-ն Երեւան-Սեւան ավտոճանապարհին իր վարած Lada Niva 2121 Urban մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Վոլոդյա Մ-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Հրազդան» բժշկական կենտրոն։

 

 

 

 

ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Մի շարք բանկերի հետ կնքել եմ ավանդային պայմանագրեր: Արդյոք պետությունը, բանկը կամ այլ կազմակերպություն երաշխավորո՞ւմ է դրանք:

Ալիս Մարկոսյան (47 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, Ձեր ավանդները երաշխավորվում են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, ընդ որում՝ երաշխավորված է թե՛ ավանդի մայր գումարը, թե՛ դրա նկատմամբ հաշվարկվող տոկոսը։ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին»  ՀՀ օրենքով երաշխավորված ավանդի (մայր գումար եւ հաշվարկված տոկոս) չափերն են՝

ա) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը տասը միլիոն հայկական դրամ է,

բ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժույթային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը հինգ միլիոն հայկական դրամ է:

Ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե ավանդատուն ունի ավանդներ ՀՀ տարածքում գործող մի քանի բանկերում, ապա նրա ավանդները երաշխավորվում են յուրաքանչյուր բանկում առանձին:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ երբ է իրականացվում հաշմանդամություն ունեցող անձի վերափորձաքննությունը:

Կարինե Մելքոնյան (43 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հաշմանդամ ճանաչված անձը կրկին բժշկասոցիալական փորձաքննության է ենթարկվում անձի կամ նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա կամ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ: Անձի կամ նրա ներկայացուցչի դիմումով վերափորձաքննությունն իրականացվում է հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, անձի առողջական վիճակը վատթարանալու կամ օրգանիզմի ֆունկցիայի վերականգնման, իսկ փորձաքննական որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու կամ հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքերում՝ նաեւ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշմանդամությունը սահմանվում է մեկ տարի ժամկետով, երկու տարի ժամկետով, մինչեւ 18 տարին լրանալը եւ անժամկետ: 1-ին խմբի հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով, 2-րդ եւ 3-րդ խմբերի հաշմանդամությունը` մեկ տարի ժամկետով, իսկ «Հաշմանդամ երեխա» կարգավիճակը` երկու տարի ժամկետով կամ մինչեւ 18 տարին լրանալը:




Լրահոս