«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի նախօրեի հայտարարությունը մեծացրել է այսօրվա հանրահավաքի նկատմամբ հետաքրքրությունը: Հունիսի 14-ին Իշխան Սաղաթելյանը ոչ միայն ամփոփելու է անցած մոտ 2 ամիսների արած-չարածը, այլեւ հայտարարելու է ավելի երկարատեւ ընդմիջումներով հանրահավաքների շարքը շարունակելու մարտավարության մասին։
Նախապես, շաբաթը մեկ ինտերվալի շուրջ է եղել համաձայնությունը։ Խոսվելու է նաեւ վրանային ակցիաների մասին, հավանաբար, կհորդորեն վրանները հանել Ֆրանսիայի հրապարակից՝ այլ եղանակներով պայքարը շարունակելու առաջարկով: Ագնեսա Խամոյանը մեզ փոխանցեց. «Շարժման հետագա մարտավարության եւ հետագա քայլերի մասին սպասեք Իշխան Սաղաթելյանի ելույթին»:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում