Փողոցային պայքարի դուրս եկած ընդդիմության՝ մարտավարության փոփոխության մասին հայտարարությունը նշանակում է, որ ընդդիմությունը ձախողել է փողոցային պայքարն ու ընդունում է, որ փողոցային պայքարի միջոցով Նիկոլ Փաշինյանին չեն կարող հեռացնել իշխանությունից: Իսկ դա Նիկոլ Փաշինայանի ձեռքին քարտ-բլանշ է: Քաղաքագետ Գագիկ Համբարյանն է ասում՝ հավելելով, որ ընդդիմությունն այս պահին երեսը պահելու խնդիր ունի:
Քաղաքագետը զուգահեռներ է անցկացնում 2021-ի փետրվարյան «Հայրենիքի փրկության ճակատի» շարժման հետ: Այն ժամանակ նույնպես ընդդիմադիրները նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ պահանջում էին Փաշինյանի հրաժարականը, հետո համաձայնեցին արտահերթ խորհրդանական ընտրությունների գնալ, ինչից հետո սակայն Փաշինյանը վերընտրվեց:
Դիտարկմանը՝ թե, ընդդիմադիրների քայլերն ինչքանո՞վ էին հաշվարկված, Համբարյանն արձագանքում է՝ պայքարի այլ մեդոթներին անցնելու մասին հայտարարելով՝ ընդունում ընդունում են՝ փողոցի պայքարի միջոցով Փաշինյանից իշխանություն վերցնել չկարողացան:
Սևակ Վարդումյան