Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը գտնվում են դիմակայության խիստ թեժ կետում. Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը գտնվում են դիմակայության խիստ թեժ կետում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այժմ մենք գտնվում ենք դիմակայության շատ-շատ խիստ թեժ կետում»,-ասել Է նա:

Անցյալ տարվա հունիսին Ժնեւում տեղի Է ունեցել երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հանդիպումը: Սակայն այժմ, ինչպես ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Պեսկովը, երկրների միջեւ երկխոսությունը որպես այդպիսին բացակայում Է:




Լրահոս