ԾՐԱԳՐԵՐ՝ ԽՈՇՈՐԱՑՄԱՄԲ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում նախատեսվում է 13 խոշորացված համայնք միավորել 5-ի մեջ, պետությունը նկատել է՝ խոշորացումից հետո համայնքները սկսել են շատ սուբվենցիոն ծրագրեր ներկայացնել: ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներում նախատեսվող փոփոխությունները ներկայացրեց  ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

 

Տերտերյանը ներկայացրեց այն կառուցվածքը, որն առաջարկվում է փոփոխություններով. «Արագածոտնի մարզում Թալին համայնք, որը կմիավորի Թալին եւ Արագածավան համայնքները, Գեղարքունիքի մարզում Ճամբարակ համայնք, որը կմիավորի Ճամբարակը եւ Շողակաթը, Լոռու մարզում Ալավերդի համայնք, որ կմիավորի Ալավերդին, Ախթալան, Շնողը եւ Օձունը, Լոռու մարզում Տաշիր համայնք, որը կմիավորի  Տաշիրը, Մեծավանը, Սարչապետը, եւ Սյունիքի մարզում Սիսիան համայնք, որը կմիավորի Սիսիան եւ Գորայք համայնքները: Այս միավորման արդյունքում Արագածոտնի մարզի Թալին համայնքը կունենա 37.6 հազար բնակչություն, Ճամբարակը կունենա 15 հազար բնակչություն, Ալավերդին՝ 42 հազար, Տաշիրը՝ 18 հազար, Սիսիանը՝ 31 հազար 500-ին մոտ բնակչություն»:

Ինչո՞ւ ավելի խոշոր համայնքներ. փոխնախարարը պարզաբանեց. «Մեր տնտեսական, քաղաքական զարգացման այս էտապում պարզ դարձավ, որ այդ ավելի խոշոր համայնքներն ունակ են իրենց վրա վերցնել մի ամբողջ շարք խնդիրներ, որոնք կապված են համայնքի բարեկեցության ապահովման, ենթակառուցվածքների բարելավման, ներդրումային ֆոնի ապահովման, ինչպես նաեւ պետության կողմից որոշակի գործառույթներ համայնքներին փոխանցելու հրամայականի հետ»:

Նա շեշտեց՝ ապակենտրոնացման գործընթացը պետք է անկասկած սկսեն: Պետք է լինի ռազմավարություն, եւ որոշակի մասշտաբի բերված համայնքների համար այդ ռազմավարությունն իրականացվի:  Ըստ Տերտերյանի՝ համայնքների կոնսոլիդացիայի արդյունքում համայնքների հնարավորության մեծացման մասին են խոսում սուբվենցիոն ծրագրերի ծավալների աճը բնութագրող թվերը: «Համայնքները շատ ակտիվ սկսել են ծրագրեր ներկայացնել, ինչը նշանակում է, որ իրենք կարողանում են միջոցներ կոնսոլիդացնել այդ ծրագրերն իրականացնելու համար»,-ասաց նա:

Փոխնախարարը համեմատության համար նաեւ օրինակ բերեց. Արմավիրի մարզի համայնքները 2019-ին ներկայացրել են 768 մլն դրամի սուբվենցիոն ծրագրեր, 2020-ին՝ 2 մլրդ, 2021-ին՝ 3.76 մլրդ, 2022 թվականի համար 6.2 մլրդ դրամի ծրագիր է ներկայացվել մարզից: «Եթե համարենք, որ կեսը պետության համաֆինանսավորումը պետք է լինի, կստացվի, որ Արմավիրի համայնքները կարողացել են  3.1 մլրդի ռեսուրս կոնսոլիդացնել»,-ասաց Տերտերյանը: Նա ներկայացրեց այլ մարզերի ցուցանիշները եւս՝ նշելով, որ միջինը 2 անգամ գրեթե բոլոր տեղերում ավելացել է ցուցանիշը: Փոխնախարարն ընդգծեց՝ հասկանում է, որ այդ կտրուկ աճը ոչ միայն խոշորացմամբ կարող է պայմանավորված լինել, սակայն դրա ճնշող մեծամասնությունը պայմանավորված է խոշորացմամբ:

Ն. Պ.

 

 

ՆՈՐ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հավատարիմ մնալով իր խոստումներին՝ Team Telecom Armenia-ն զգալիորեն բարելավում է ընկերության ամենահայտնի ու սիրված COSMO եւ COMBO փաթեթների պայմանները: Բաժանորդները կստանան է՛լ ավելի բարձր արագությամբ գերարագ ինտերնետ, նոր հեռուստաալիքներ, անսահմանափակ բջջային ինտերնետ եւ, իհարկե, ավելի շատ րոպեներ տեղական եւ միջազգային զանգերի համար։ Բոլոր այս փոփոխություններն ընկերությունը առաջարկում է առանց որեւէ ժամկետային պայմանագրային պարտավորությունների։

«Team-ում մենք ցանկանում ենք, որ յուրաքանչյուր բաժանորդ ստանա ամենալավ կապն ու ամենաարագ ինտերնետը։ Այդ պատճառով էլ COSMO եւ COMBO փաթեթներում ավելացրել ենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ժամանակակից մարդուն՝ մինչեւ 1000 Մբ/վ ինտերնետ տանը, անսահմանափակ բջջային ինտերնետ, մոտ 200 հեռուստաալիք եւ շփման ազատ հնարավորություն տեղական ու միջազգային հեռախոսակապով։ Մենք բոլոր քայլերն ուղղված են հաճախորդների համար դրական փոփոխություններ բերելուն»,- նշել է Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը։  Բաժանորդագրվելով Team-ի COSMO եւ COMBO փաթեթներին՝ հաճախորդի տանը, ըստ անհրաժեշտության, տեղադրվելու է Nokia GPON եւ Nokia Beacon WiFi ուժեղացուցիչ անլար ինտերնետի անգերազանցելի որակ ապահովելու համար։ COSMO եւ COMBO փաթեթների վերաբերյալ հավելյալ տեղեկություն կարելի է ստանալ՝ այցելելով Team Telecom-ի կայք, հաղորդագրություն ուղարկելով Team Telecom Armenia-ի ֆեյսբուքի պաշտոնական էջին, զանգահարելով 100 անվճար համարին կամ մոտենալով Team-ի վաճառքի եւ սպասարկման կենտրոններ։

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԸ

Մահացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը։ Արամ Սիմոնյանը պատմագետ էր, հրապարակախոս, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ։ 2015 թվականից եղել է Երեւանի պետական համալսարանի ռեկտոր՝ հրաժարական ներկայացնելով 2019 թվականի մայիսի 23-ին։ Եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ։ Սիմոնյանը հեղինակ է 85 գիտական աշխատանքներ, որոնցից 4-ը մենագրություններ են։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային եւ հանրապետական գիտաժողովների: Բազմիցս հրավիրվել է Իտալիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի եւ աշխարհի մի շարք այլ երկրների գիտակրթական կենտրոններ, որտեղ զբաղվել է գիտակրթական գործունեությամբ։ Արամ Սիմոնյանը ամուսնացած էր, ուներ երկու դուստր։ «Ժողովուրդ» օրաթերթի եւ ArmLur.am-ի խմբագրակազմը ցավակցություն է հայտնում Արամ Սիմոնյանի ընտանիքի անդամներին եւ հարազատներին:

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կորել է Լիանա Արտաշեսի Խեմչյանի (Երեւանի պետական հենակետային բժշկական քոլեջ) դիմլոպը՝ AK139989, տրված՝ 2016թ.:

 

 

 




Լրահոս