Գլխավոր դատախազի թեկնածուի հայրիկի քրեական անցյալը. ինչ է եղել 1 տարի առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Աննա Վարդապետյանի թեկնածությունը: Այս մասին ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Նշենք նաև, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է այս տարվա սեպտեմբերի 16-ին:
Ի դեպ Աննա Վարդապետյանի անունը շոշափվեց մի շարք աղմակահարույց քրեական գործերի շրջանակում: Նա, լինելով Փաշինյանի օգնական, խմբագրել է Ռուբեն Հայրապետյանին ու նրա որդուն որպես մեղադրյալ ներգրավելու որոշումները։ Ասել է թե՝ քննիչը իր քրեադատավարական գործողությունները համաձայնեցրել է գործադիրի ղեկավարի օգնականի հետ:

Ավելին 2021 թվականի գրել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի հոր գործողությունների մասով հարուցվել էր քրեական գործը
Մասնավորապես 20.09.2019թ. ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է սույն քրեական գործը՝ Ավան վարչական շրջանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Կարեն Վարդապետյանի կողմից ծառայողական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ շինարարության ոլորտում թույլտվություններ տրամադրելու համար «Խութ» բարեգործական հիմնադրամի հաշվին գումարներ մուծելուն հարկադրելու դեպքի առթիվ:

Արդյունքում՝ 08.12.2020թ. որոշում է կայացվել քրեական գործով վարույթը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով կարճելու եւ նույն հիմքով Կարեն Վարդապետյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին /արարքի մեջ հանցակազմ չկա/:

Քննիչի կայացրած որոշումների օրինականությունը ստուգվել է ՀՀ դատախազությունում»:

Ք.Մ.




Լրահոս