ArmLur.am-ը տեղեկացավ, որ Արամ Թանանյանը կազատվի Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից: Այս մասին որոշման նախագիծը ներառված էր ՀՀ կառավարության այսօրվա նիստում՝ չզեկուցվող հարցերի շարքում: Ուշագրավն այն է, որ Թանանյանին կառավարությունն աշխատանքից ազատում է մեկ տարի շուտ: Քանի որ նա այս պաշտոնին նշանակվել էր 2020 թվականին՝ 3 տարի ժամկետով: Թե ինչն է Թանանյանին ժամկետից շուտ աշխատանքից ազատելու պատճառ, որոշման նախագծում չկա նշված:
Դեռեւս 2020 թվականի հունվարի 30-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թանանյանին նշանակելով այս պաշտոնին, հայտարարել էր, որ այդ մաքսային կցորդը պետք է աշխատի Վերին Լարսի անցակետի մոտակայքում:
Սյունէ Համբարձումյան