«Ռոզֆռուդ» ՍՊԸ-ի նկատմամբ կասեցումը վերացվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս 2022 թվականի մարտ ամսին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից պահածոների արտադրությամբ զբաղվող «Ռոզֆռուդ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում՝ առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության գործունեություն իրականացնելու համար, կայացվել էր գործողությունը կասեցնելու վերաբերյալ որոշում։

Հանձնարարականով սահմանված ժամկետում Ընկերությունը ստացել է սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների թույլտվություն՝ վերացնելով արձանագրված խախտումները։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ Ընկերության նկատմամբ գործողության կասեցումը վերացվել է։




Լրահոս