Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հուլիսի 1-ից Ուկրաինան Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ կմտցնի:
BBC-ի փոխանցմամբ, այս մասին ասված է Զելենսկու «Telegram»-ի ալիքում:
«Մեր պետության ազգային անվտանգությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սպառնացող աննախադեպ սպառնալիքներին դիմակայելու շրջանակներում ես նախարարների կաբինետին առաջարկել եմ մշակել Ուկրաինայի տարածք Ռուսաստանի քաղաքացիների մուտքի ռեժիմի վերանայման հարցը»,- ասել է նա։
Ավելի ուշ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ որոշումը հավանության է արժանացել նախարարների կաբինետի կողմից։
2014 թվականից ուկրաինացի քաղաքական գործիչները պարբերաբար բարձրացնում են Ռուսաստանի հետ վիզաների սահմանման հարցը, 2016 թվականին համապատասխան բանաձևի նախագիծը ներկայացվել է Գերագույն Ռադա, սակայն հարցը քվեարկության չի հասել։