Կարեն Բարսեղյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում։
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
47-ամյա մասնագետը «Ալաշկերտում» աշխատելու փորձ ունի։ Բարսեղյանը և «Ալաշկերտը» համագործակցել են 2016, 2018 և 2021 թվականներին։
Գլխավոր մարզչի շտաբում են ընդգրկվել Սերգեյ Էրզրումյանը, ֆիզպատրաստության մարզիչ Արմեն Տոնոյանը, դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը։