Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտարարել է երկրում COVID-19-ի յոթերորդ ալիքի մեկնարկի մասին։ Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ երկրի հիվանդանոցներում վերաբացվում են կորոնավիրուսային բաժանմունքները։
Հաղորդվում է, որ չի բացառվում կարանտինային միջոցառումների խստացումը։
Այս պահին վարակված է գրեթե 47 հազար մարդ, 572 մարդ հոսպիտալացվել է, մյուսները տնային բուժում են ստանում։
Ընդհանուր առմամբ, աշխարհում համաճարակի սկզբից Իսրայելում հայտնաբերվել է վարակի ավելի քան 4,2 միլիոն դեպք, վարակվածներից 10,8 հազարը մահացել է։
Առայժմ Առողջապահության նախարարությունը չի պնդում տարածքներում և հասարակական տրանսպորտում դիմակների ռեժիմի վերադարձը, սակայն խորհուրդ է տալիս բնակիչներին դիմակ կրել։ Իսրայելում դիմակ կրելը պարտադիր է հիվանդանոցներում, կլինիկաներում և դեղատներում, այն հաստատություններում, որտեղ գտնվում են տարեցները։