Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստան է տեղափոխվել 1 936 911 մարդ, այդ թվում՝ 307 423 երեխա։ Deutsche Welle-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
Նրա խոսքով՝ վերջին 24 ժամվա ընթացքում տարհանվել է 29733 մարդ, այդ թվում՝ 3502 երեխա։
DPA գործակալությունը նշել է, որ Ռուսաստան տեղափոխվածներից շատերը հետագայում փորձել են երրորդ երկրների միջոցով վերադառնալ Ուկրաինա։