![](https://armlur.am/wp-content/uploads/2022/06/289298341_501764571743688_5381760172485975001_n.jpg)
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Խորհրդարանում հանդիպեցի քաղաքացիների հետ, քննարկեցինք մարդկանց հուզող հարցերը։ Խնդիրներն իրոք բազմաբնույթ են և պահանջում են հետևողական աշխատանք։
Յուրաքանչյուր քաղաքացու բարձրացրած խնդիրը ենթարկվելու է անհատական ուսումնասիրության, հստակեցնելու եմ դրանով զբաղվելու իմ իրավասությունների շրջանակը և իրականացնելու եմ բոլոր հնարավոր գործողությունները՝ ցանկալի արդյունքի հասնելու համար»։