![](https://armlur.am/wp-content/uploads/2022/06/183034546_289639996054822_3174321585221430500_n-1536x864-1.jpg)
Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ գողացել են Թատրոնի մուտքի մոտ ավելի քան 20 տարվա տեղադրված զանգը։
Բաբայանի խոսքով՝ դիմել են ոստիկանություն, եւ պարզվում է ավելին, մի քանի օր առաջ գողացել են նաեւ «Խնկո Ապոր» գրադարանի մոտ տեղադրված գրքերի քանդակը:
«Ոստիկանությունն աշխատում է, տեսախցիկները նկարահանել են, բայց երեւում է, որ լավ պատրաստված են եղել, որովհետեւ կարողացել են տեսախցիկները շրջել: Զանգը բրոնզից է պատրաստված, եւ արդեն 20 տարի է, ինչ տեղադրված է եղել, եւ դարձել էր երեխաների սիրելին: Ցավում եմ, որ այսպես եղավ, եթե չգտնվեց նորից պատրաստել կտանք, այդպես չենք թողնի»:
![Возможно, это изображение 2 человека и на открытом воздухе](https://scontent.fevn2-1.fna.fbcdn.net/v/t39.30808-6/289593991_5573036486060402_8058640548080463982_n.jpg?stp=dst-jpg_p180x540&_nc_cat=107&ccb=1-7&_nc_sid=8bfeb9&_nc_ohc=zSjIZNoZTMcAX8mRr3D&_nc_ht=scontent.fevn2-1.fna&oh=00_AT_8N80mGTEvgSzmMRYZHHKng6mZlA7A2qfa0I4FKsW4NA&oe=62B77C1D)
Լիդա Եղիազարյան