Կասեցվել է Սևանի թերակղզում գործող «Կամբուզ» հյուրանոցային համալիրի ապօրինի ջրօգտագործումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
ԲԸՏՄ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գործող «Արսեն 96» ՍՊԸ-ին պատկանող «Կամբուզ» հյուրանոցային համալիրում 2020 և 2021թթ. իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել էր ապօրինի ջրօգտագործում և կիրառվել վարչական պատասխանատվություն։
2022թ. իրականացրած վերստուգման արդյունքում պարզվել է, որ տնտեսավարողը չի կատարել խախտումը վերացնելու հանձնարարականը։ Արդյունքում, հունիսի 20-ին Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի կողմից կայացվել է «Կամբուզ» հյուրանոցային համալիրի ապօրինի ջրօգտագործումը կասեցնելու մասին որոշում: