«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2022 թվականի ապրիլի 22-ից մինչեւ հունիսի 17-ը ակցիայի մասնակիցների կողմից տարաբնույթ ոչ իրավաչափ գործողություններ կատարելու առթիվ հարուցվել է ընդհանուր 30 քրեական գործ, որպես մեղադրյալ է ներգրավվել 53 անձ, որոնցից 28-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ մեկ կամ երկու ամիս ժամկետով, իսկ մեկ անձի նկատմամբ էլ հայտարարվել է հետախուզում: Այս մասին պարզ է դառնում ՀՀ գլխավոր դատախազությունից «Ժողովուրդ» օրաթերթին տված պարզաբանումից: 3 քրեական գործ՝ 9 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Նույն ժամանակահատվածում՝ նույն իրադարձությունների ընթացքում ՀՀ ոստիկանության համապատասխան աշխատակիցների՝ առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող ենթադրյալ ոչ իրավաչափ գործողությունների փաստերով ստացված հաղորդումներից 46-ով հարուցվել են քրեական գործեր, 30-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 3 քրեական գործի վարույթ կարճվել է, իսկ 20 հաղորդումների հիման վրա դեռեւս նախապատրաստվում են նյութեր: Նշյալ քրեական գործերով կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք նախաքննության ներկա փուլում դեռեւս չկան։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում