ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ահազանգ. քաղաքացին ընդդեմ Ռոսգոստրախ ապահովագրական ընկերության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրություն է ահազանգել քաղաքացի Անդրանիկ Բաղդասարյանը, ում պնդմամբ Ռոսգոստրախ ապահովագրական ընկերությունը հրաժարվում է փոխհատուցել վնասված մեքենայի գնահատման գումարը:

ArmLur.am-ը քաղաքացու ահազանգի հետքերով դիմել է նաեւ Ռոսգոստրախ ապահովագրական ընկերություն, պարզելու համար, թե ինչն է խնդիրը:

«Անդրանիկ Բաղդասարյանի դեպքով հայտնում ենք, որ համաձայնեցված հայտարարագրով կարգավորվող հայտային գործի գծով ավտոմեքենայի վնասները գնահատվել են պատահարի լուսանկարների և ավտոմեքենայի վնասվածքների զննման հիման վրա։ Գնահատումից հետո հաճախորդը լրացրել է վերանայման դիմում, որում նշել է մեր փորձագետի կողմից կազմված եզրակացությունում չներառված այլ մասեր, որոնք իր պնդմամբ վնասվել են տվյալ պատահարում և ենթակա են վերանորոգման։ Սակայն ընկերության համապատասխան արտոնագիր ստացած փորձագետի եզրակացությամբ տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում նշված մասերը չէին կարող և չեն վնասվել։

Նման դեպքերում, երբ ապահովագրված անձը համաձայն չէ փորձագետի եզրակացության հետ, ԱՊՊԱ համակարգում նախատեսված են սեփական շահերը պաշտպանելու նպատակով որոշումը բողոքարկելու և կրկնակի փորձաքննություն նշանակելու հնարավորություններ։ Կրկնակի փորձաքննության դիմելու համար նախատեսված է 5 աշխատանքային օր ժամկետ, սակայն այդ իրավունքից տվյալ հաճախորդը չի օգտվել։  Հատուցման որոշումը մտել է ուժի մեջ և կարգավորման սահմանված գործընթացը հնարավորություն չի ընձեռում ապահովագրական ընկերությանը այլընտրանքային փորձաքննություն իրականացնել և վերանայել վնասի չափը:

Այս փուլում այլընտրանքային փորձաքննություն և վնասի չափի վերանայում կարող է նախաձեռնել միայն հաճախորդը` դիմելով ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ կամ դատարան։ Նշված երկու ատյանների կողմից կարող են նշանակվել փորձաքննություններ, որոնց հաստատված որոշումները պարտադիր են ապահովագրական ընկերության համար»,-նշված է Ռոսգոստրախ ապահովագրական ընկերության պարզաբանման մեջ։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս