ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետական դավաճանության գործով ԱԱԾ-ն որոշում է կայացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նախաքննական մարմինը նախաքննության ավարտ է հայտարարել պետական դավաճանության քրեական գործերից մեկով: Էդգար Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա հանդիսնալով ՀՀ ՊՆ զորամասի ծառայող 2021 թվականի մայիսին համացանցի միջոցով ծանոթացել է Ադրբեջանի Հանրապետության տարածքում սպասարկվող հեռախոսահամարը շահագործող օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչ հանդիսացող, Էմմա անվամբ հանդես եկող և դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ, տեղեկացված չլինելով իր հաղորդակից կարգավիճակի մասին, ինտիմ բնույքի հարցերի շուրջ ծավալած զրույցների արդյունքում վերջինին սիրաշահելու և իրենց շփումը շարունակական դարձնելու նպատակով, դրժելով ՀՀ ԶՈւ զինծառայողի՝ ռազմական և պետական գաղտնիքը պահպանելու երդումը, նույն՝ մայիս ամսին, դիտավորությամբ հայտնելու եղանակով օտարերկրյա հատուկ ծառայության նշված ներկայացուցչին հրապարակել է ծառայության բերմամբ իրեն հայտնի դարձած պետական գաղտնիք պանունակող տեղեկատվություններ:Ինչան անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք, այն է՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները հայտնի են դարձել օտարերկրյա հատուկ ծառայությունը որն իրական սպառնալիք է ստեղծել Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության ու արտաքին անվտանգության համար:

Բացի այդ, Էդգար Առաքելյանը 2017 թվականի Նուբարաշենի կրակադաշտից ապօրինի ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող 6 հատ փամփուշտներ, որոնք ապօրինի կերպով փոխադրել և պահել է իր բնակարանում, 2022 թվականի մարտի 3-ին կատարված խուզարկությամբ դրանք հայտնաբերվել և վերցվել են:

Քնար Մանուկյան




Լրահոս