ArmLur.am լրատվականն Ազգային ժողովի պաշտոնական կայքից տեղեկացավ, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանին կառավարությունն առաջադրել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի թափուր տեղի համար:
Ավելի պարզ ասած՝ խոսքը նոր ստեղծվող Հակակոռուպցիոն դատարանի մասին է, ինչի դատավոր էլ հենց ուզում է դառնալ Դավթյանը: «Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Ռազմիկի Դավթյանի, Նաիրա Գեւորգի Հովսեփյանի եւ Աղասի Արշակի Մկոյանի թեկնածությունները»,- գրված է պաշտոնապես շրջանառության մեջ դրված, բայց նստաշրջանի օրակարգում դեռեվս չընդգրկված հարցերի ցանկի մեջ:
Դավթյանի՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր դառնալու ցանկության մասին «Ժողովուրդ» օրաթերթը շատ ավելի վաղ էր գրել: Մեզ հետ զրույցում նա ասել էր, թե նման մտադրություն չունի, այժմ, սակայն, Նաիրա Հովսեփյանի և Աղասի Մկոյանի թեկնածությունների հետ մեկտեղ նաևինքն է առաջադրվել:
Ս.Վ.