ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը փոխել է թեժ գծի և «Քո_Արգելանքը» արագ արձագանքման խմբի հեռախոսահամարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փոխվել են ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության թեժ գծի և «Քո_Արգելանքը» արագ արձագանքման խմբի հեռախոսահամարները։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից՝ հաբելելով, որ այսուհետ կգործեն ծառայության թեժ գծի 88-19 և «Քո_Արգելանքը» արագ արձագանքման խմբի 88-29 կարճ հեռախոսահամարները։

«Թեժ գծի միջոցով քաղաքացիները կարող են ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, ներկայացնել բողոքներն ու առաջարկությունները։

Թեժ գիծը գործում է յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9:00-18:00:

Մուտքային զանգերի քանակով պայմանավորված՝ հնարավոր է Ձեր զանգն անմիջապես չգրանցվի, ուստի ելնելով Ձեր հարցի բնույթից՝ կարող եք ընտրել Ծառայության հետ կապ հաստատելու հետևյալ տարբերակներից մեկը՝

-պատվիրել հետադարձ զանգ` հետևելով ձայնային հրահանգներին,
-զանգել 060713500 տեղեկատու հեռախոսամարով,
-դիմելhttps://e-request.am/hy/ հարթակի միջոցով։

#Քո_Արգելանքը խմբի հետ կապ հաստատելու նպատակով կարող եք զանգահարել 88-29 հեռախոսահամարով կամ ուղարկել էլեկտրոնային հաղորդագրություն [email protected] էլեկտրոնային փոստին։

Հորդորում ենք #Քո_Արգելանքը արագ արձագանքման խմբի հետ կապ հաստատել ԲԱՑԱՌԱՊԵՍ հետևյալ դեպքերում տեղեկատվություն և աջակցություն ստանալու համար․

-կատարված վճարումների ճշգրտման և արգելանքը չվերացնելու պատճառների պարզաբանման,
-կիրառված արգելանքները կատարված պարտավորություններին համաչափ վերանայման,
-անհիմն կիրառված կամ պահպանված արգելանքը վերացնելու,
-բռնագանձման ոչ ենթակա դրամական միջոցների ապաարգելադրման,
-աշխատավարձը կամ այլ եկամուտն արգելանքից հանելու կամ արգելանքի չափը
-վերանայելու, բանկերում սառեցված գումարները գանձելու, կիրառված այլ

արգելանքները վերացնելու և վարույթը կարճելու,

-հայցի ապահովման միջանկյալ դատական ակտերի կատարման ընթացքի մասին տեղեկատվություն ստանալու։

Ծառայության Թեժ գծին և #Քո_Արգելանքը արագ արձագանքման խմբին հնարավոր է միանալ անմիջապես www.cesa.am կայքի ինտերակտիվ զանգի կոճակների միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ։




Լրահոս