ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է նշանակվելու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպիտակ տան փոխանցմամբ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում պատրաստվում է առաջադրել Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանի նախկին պաշտոնակատար Քրիստինա Քվիենի (Kristina Kvien) թեկնածությունը։

Իսկ ինչ ուղի է անցել նա. Քվիենը դիվանագիտական աշխատանքի փորձ ունի, 1992 թվականից, աշխատել է տարբեր երկրներում, աշխատել է նաեւ ՌԴ ում ԱՄՆ դեսպանատանը` որպես էներգետիկայի եւ շրջակա միջավայրի հարցերի պատասխանատու։ Ուկրաինայում դեսպանի պարտականությունները կատարում է 2019 թվականից, նշանակվել է սակայն 2020 թվականին, այսինքն երկու տարի է` ինչ Ուկրաինայում է։

Նշենք, որ ներկայիս դեսպան Լին Թրեյսին նշանակվել էր 2019 թվականին։

Մանրամասները` տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս