Ձերբակալվել է Երևանում կրակոցներ արձակած երիտասարդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ երեկ երեկոյան Երևանում կրակոցներ արձակած երիտասարդը հայտնաբերվել է ու ձերբակալվել:

Հիշեցնենք, որ երեկ կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 20:00–ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել «Մասիս» բժշկական կենտրոնից, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի որոշ հանգամանքներ կարծես թե հայտնի են իրավապահներին և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

ArmLur.am-ը այլ մանրամասներ կներկայացնի քիչ անց:

Ք.Մ.




Լրահոս