Ովքեր են պայքարելու Վճռաբեկ դատարանի նոր պալատում աշխատանքի անցնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում առաջիկայում մի քանի ընտրություն է սպասվում: Բանն այն է, որ խորհրդարանը պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատավոր եւ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատավորի համար:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանի վարչական պալատում առկա է դատավորի երեք թափուր հաստիք, որի համար կպայքարեն երեքական թեկնածու:

Մի տեղի համար կպայքարեն՝ Հրաչ Այվազյանը, Արտակ Զեյնալյանը եւ Լիանա Հակոբյանը,

Մյուս տեղի համար՝ Արթուր Առաքելյանը, Արա Բաբայանը եւ Արծրուն Միրզոյանը,

Երրորդ թափուր տեղի համար կպայքարեն՝ Հակոբ Գրիգորյանը , Քրիստինե Մկոյանը եւ Արթուր Պողոսյանը:

Վճռաբեկ դատարանում նոր պալատներ կստեղծվեն եւ այստեղ եւս կան թափուր տեղեր, որոնք պետք է համալրվեն:

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի մեկ թափուր տեղի համար կպայքարեն Ռուբիկ Մխիթարյանը , Արսեն Նիկողոսյանը եւ Արթուր Սարգսյանը: Մյուս տեղի համար առաջադրվել են Լուսինե Աբգարյանի, Կարեն Բատիկյանի եւ Սերգեյ Չիչոյանի թեկնածությունները: Երրորդ տեղի համար Հովհաննես Ավագյանի, Կարեն Բիշարյանի եւ Նելլի Հարությունյանի թեկնածությունները, չորրորդ տեղի համար՝ Լիլիթ Գրիգորյանի, Արտակ Կրկյաշարյանի եւ Մուշեղ Հարությունյանի թեկնածությունները:

Այլ տեղերում եւս թափուր հաստիքներ կան. Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի թափուր տեղի համար կպայքարեն Լիզա Գրիգորյանը, Կարեն Թումանյանը եւ Լիպարիտ Մելիքջանյանը, մյուս տեղի համար՝ Արթուր Դավթյանը, Նաիրա Հովսեփյանը եւ Աղասի Մկոյանը, մյուս տեղի համար էլ առաջադրվել է Լուսինե Ավագյանի, Գեւորգ Գյոզալյանի եւ Վահե Ռաֆայելյանի թեկնածությունները:

Ն.Հ.




Լրահոս