Oդի ջերմաստիճանը էապես չի փոխվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում հունիսի 23-ի ցերեկը, հունիսի 24-28-ը՝ կեսօրից հետո և գիշերը, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ կդիտվի նաև քամու ուժգնացում, արագությունը՝ 17-20 մ/վրկ:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Մարզերում հունիսի 23-ին, հունիսի 25-ին և 27-ին, 28-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 26-ի ցերեկը շրջանների զգալի մասում կտեղա անձրև, կլինի ամպրոպ: Առանձին հատվածներում՝ նաև կարկուտ:

Քամին՝ հարավարևելյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ:

Արցախում հունիսի 23-ին սպասվում է անձրև և ամպրոպ, հունիսի 24-ին՝ առանց տեղումների եղանակ։




Լրահոս