ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Կարինե Սմբատի Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2003-2018թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով, 2015-2018թթ. ընթացքում պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, հեղինակազրկվել է պետական կառույցի բարի համբավը:

 

Կարինե Սմբատի Դանիելյանը, ի պաշտոնե տեղյակ լինելով 27.12.2006 թվականին  Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանի կողմից հիմնադրած «Արմավիր-Դար 21» բարեգործական հիմնադրամի մասին, հիմնադրամի մուտքերն ապահովելու նպատակով իր իրավասության սահմաններում, այն է` կազմակերպում է ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում կառուցապատման նպատակով համայնքների ղեկավարների կողմից ներկայացված հողահատկացումների առաջարկությունների եւ նախագծային փաստաթղթերի համաձայնեցումների գործընթացը պետական կառավարման լիազոր մարմինների հետ, ինչպես նաեւ համաձայնեցնում կամ հիմնավորված մերժում է առանց հողի կատեգորիայի փոփոխության քաղաքաշինական նպատակով առանձին հողամասի գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունները, 2015-2018թ ընթացքում, մեկ միասնական դիտավորությամբ, Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչություն համայնքներից ստացված հատուկ կարգավորման օբյեկտ հանդիսացող հողամասերի գործառնական նշանակությունը փոփոխելու, վերակառուցման, կառուցման, կառուցապատման համաձայնություն տալու, ինչպես նաեւ Արմավիրի մարզպետարանից իր իրավասության սահմաններում առարկություն չներկայացնելու համար քաղաքացիների մոտ տպավորություն ստեղծելով նշված գործընթացների հետ կապված օրինական վճարումներ կատարելու վերաբերյալ, նրանց տրամադրել է «Արմավիր Դար 21» հիմնադրամի 16009016174800 հաշվեհամարը, ուղղորդել կատարել 30.000-150.000 ՀՀ դրամ վճարումեր եւ բանկային փոխանցման կտրոնները տրամադրել իրեն:

Արդյունքում 2015-2018թթ ընթացքում թվով 12 քաղաքացիներ «Արմավիր Դար 21» հիմնադրամին են փոխանցել ընդհանուր 880.000 ՀՀ դրամ գումար, մասնավորապես՝ 2015թ. հուլիսի 31-ին Ասատուր Բայրամյանը նշված հաշվեհամարին է փոխանցել 100.000 ՀՀ դրամ, 2016թ ապրիլի 13-ին Սուրեն Աբրահամյանը՝ 100.000 ՀՀ դրամ, 2017թ հունվարի 9-ին Արամ Կարապետյանը՝ 30.000 ՀՀ դրամ, 2017թ. փետրվարի 1-ին Պարգեւ Հասրաթյանը՝ 100.000 ՀՀ դրամ, 2017թ. փետրվարի 10-ին Հայկանուշ Կարապետյանը՝ 50.000 ՀՀ դրամ, 2017թ. մարտի 2-ին Համլետ Մարտիրոսյանը՝ 50.000 ՀՀ դրամ, 2017թ. մայիսի 20-ին Արթուր Միրզոյանը՝ 50.000 ՀՀ դրամ, 2017թ. հունիսի 20-ին Դավիթ Կարապետյանը՝ 100.000 ՀՀ դրամ, 2017թ. հուլիսի 3-ին եւ հուլիսի 27-ին Գեւորգ Ստեփանյանը՝ ընդհանուր 150.000 ՀՀ դրամ, 2017թ. նոյեմբերի 2-ին Կարեն Ասատրյանը՝ 50.000 ՀՀ դրամ, 2018թ. մարտի 27-ին Հոռոմսիմ Ասլանյանը՝ 50.000 ՀՀ դրամ, եւ 2018թ ապրիլի 9-ին Աշոտ Սիմոնյանը՝ 50.000 ՀՀ դրամ:

Այսինքն` Կարինե Սմբատի Դանիելյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Ք. Մ.

 

 

ՓՈՂ Է ՓՈԽԱՆՑԵԼ ՔԱՐՏԻՑ

Գործընկերուհու բանկային քարտից պարբերաբար փող է փոխանցել բուքմեյքերական ընկերության իր հաշվեհամարին: Հունիսի 10-ին ոստիկանություն հաղորդում տված կինը հայտնել էր, որ ապրիլի 30-ից հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում իր բանկային քարտից անհայտ պայմաններում պարբերաբար տարբեր չափի գումարներ են փոխանցվել բուքմեյքերական ընկերություններից մեկին: Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են հանցագործությունը կատարողի ինքնությունը: Այնթապ գյուղի 25-ամյա բնակչուհին հունիսի 14-ին հրավիրվել է բաժին, որտեղ ձեռնարկված միջոցառումների եւ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է, որ ապրիլի 30-ից հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում, գործընկերուհու վստահությունը չարաշահելով, նրա բանկային քարտից պարբերաբար փող է փոխանցել բուքմեյքերական ընկերության իր հաշվեհամարին՝ ընդհանուր 145 100 դրամ, եւ կատարել խաղադրույքներ: Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

 

 

ԳՈՒՄԱՐ Է ՀԱՓՇՏԱԿԵԼ

Հունիսի 12-ին՝ ժամը 23.16-ին, ոստիկանություն է զանգել Ծարավ Աղբյուրի փողոցի սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի աշխատակիցը եւ հայտնել, որ փոխանակման կետից գումար են հափշտակել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժամը 22.50-ին անհայտ անձը նռնականման իրի սպառնալիքով տարադրամի փոխանակման կետից հափշտակել է գումար եւ դիմել փախուստի: Ոստիկանության ՔՈԳՎ, Երեւան քաղաքի վարչության ՔՀԲ, Նոր Նորքի բաժնի, Ավանի բաժանմունքի եւ ԵՔՎ հատուկ նշանակության 3-րդ գումարտակի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 14-ին՝ ժամը 21.30-ին, ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով, Վաղարշյան փողոցում հայտնաբերվել եւ Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել Ավան թաղամասի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդ: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին եւ ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է. տեղեկացնում է ոստիկանությունը։

 

 

 

ԿԵՂԾ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒ ՊԵՏԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը մարզում իր մտրիմներին կեղծ տեղեկանքներով պաշտոնների է նշանակում: Քաղաքական իշխանության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նա Սյունիքի մարզում ինչ ուզում, ոնց ուզում, անում է: Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանն իր մտերիմ մարդկանցից մեկին՝ ՔՊ աջակից Դավիթ Մարգարյանին, նշանակել է տվել Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսության ՀՈԱԿ-ի տնօրեն:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ տեղեկություն է եղել, որ նա համայնքապետարանի կեղծ փաստաթուղթ է ներկայացրել իր՝ տնօրեն նշանակման համար: Մասնավորապես՝ նա տեղեկանք է ներկայացրել, որ ՌԴ Մոսկվայի մարզի Միտիշենի քաղաքում գտնվող «Սպայկա կազմի տուն» ԲՍԸ-ում քլինինգի գծով գլխավոր «բրիգադիրի» պաշտոնում աշխատել է երեք տարի եւ ունի աշխատանքային փորձ: Արդյունքում գործին խառնվել են իրավապահները, եւ տեղեկանքի իսկությունը պարզելու նպատակով գրություն է ուղարկվել Ռուսաստանի Դաշնություն «Սպայկա կազմի տուն» ԲՍԸ-ին, որտեղից ի պատասխան հայտնել են, որ Դավիթ Մարգարյան անձը իրենց հաշվառումներով չի անցնում, եւ քլինինգի գծով գլխավոր «բրիգադիրի» հաստիք չեն ունեցել, եւ կնիքները չեն համապատասխանում:

Իրավապահները ՀՀ քրեական օրենսգրիքի 325-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով հարուցել են քրեական գործ, որը քննվում է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի քննչական բաժնում: «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Կարեն Համբարձումյանի հետ՝ պարզելու համար, թե նա ինչ կապ ունի Դավիթ Մարգարյանի նշանակման եւ կեղծ տեղեկանք ներկայացնելու հետ: Ի պատասխան վերջիսն հայտնեց. «Ձեր տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում: Եթե որեւէ մեկը սխալ բան է արել, պետք է պատասխանատվության ենթարկվի»:

 

 

 

ՓՈՐՁԸ ԿԱՆԽՎԵԼ Է

Armlur.am-ի տեղեկություններով՝ հունիսի 9-ին ուշագրավ դեպք է տեղի ունեցել «Արավիր» ՔԿՀ-ում։ Տեղեկացանք, որ ժ. 00.30-ին ՔԿՀ կարանտինային պայմաններում պահվող եւ հացադուլի մեջ գտնվող թիվ 5 խցի կալանավոր Տիգրան Հովհաննիսյանը, մահճակալին նստած, սավանը կապել է պատուհանի ճաղավանդակից եւ փորձել է ինքնասպան լինել։ Այդ պահին խցի դուռը բացել են ՔԿՀ աշխատակիցները եւ կանխել են նրա գործողությունները։

 

 

 

 




Լրահոս