ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Կոտայքի մարզում

 

Երեկ ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Քաղսի գյուղի վերջնամասում բախվել են 35-ամյա Էդգար Աբրահամյանի վարած Mercedes C550 մակնիշի եւ 46-ամյա Հայկ Գեւորգյանի վարած Toyota Sprinter մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով Toyota-ն դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ մասամբ կողաշրջվել։

 

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ.  Ուզում եմ իմանալ, թե ովքեր ունեն մասնակի կենսաթոշակի իրավունք:

Լիլիա Մելքոնյան (56 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ մասնակի կենսաթոշակ նշանակվում է`

1) կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին, եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է,

2) թատերական եւ թատերահանդիսային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերասաններին, եթե լրացել է նրանց 50 տարին, եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է,

3) 1-ին եւ 2-րդ կետերում նշված այն անձանց, որոնք մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառվել են մասնակի կենսաթոշակ նշանակելու համար (ունեցել են առնվազն 12 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ), եւ լրացել է նրանց` սույն հոդվածով սահմանված մասնակի կենսաթոշակի իրավունք տվող տարիքը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մասնակի կենսաթոշակ նշանակելու համար անձը կարող է դիմել դրա իրավունքը ձեռք բերելուց հետո՝ ցանկացած ժամանակ՝ մինչեւ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ հայրության որոշման պետական գրանցման համար

Նարինե Մարուքյան (36 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ հայրության ճանաչման պետական գրանցման համար երեխայի մոր եւ երեխայի նկատմամբ հայր ճանաչող անձի համատեղ դիմումը կարող է տրվել երեխայի մոր հղիության ընթացքում, ծննդի պետական գրանցման ժամանակ կամ դրանից հետո: «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտի կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած համապատասխան վճռի հիման վրա հայրության ճանաչման պետական գրանցման համար դիմումը կարող է ներկայացվել բացառապես երեխայի ծննդի պետական գրանցումից հետո շահագրգիռ անձի կողմից: Հայրության ճանաչման պետական գրանցման համար ներկայացվում են՝

1) համատեղ դիմումի դեպքում՝ երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի եւ երեխայի մոր անձը հաստատող փաստաթղթերը,

2) երեխայի ծննդի գրանցման մասին վկայականը կամ ակտային գրանցման տվյալները, եթե հայրության ճանաչման գրանցումը կատարվում է երեխայի ծննդի պետական գրանցումից հետո,

3) երեխայի մոր հղիությունը հաստատող բժշկական տեղեկանքը, եթե հայրության ճանաչման մասին դիմումը ներկայացվում է մինչեւ երեխայի ծնվելը:

շարունակելի

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայրությունը որոշելիս երեխաները ծնողների եւ նրանց ազգականների նկատմամբ ձեռք են բերում նույնպիսի իրավունքներ ու պարտականություններ, ինչպիսիք ունեն ամուսնության մեջ գտնվող անձանցից ծնված երեխաները։




Լրահոս