Վանում այս գիշեր նոր երկրաշարժ է գրանցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրակի օրը Վանի նահանգում տեղի ունեցած 7.2 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո գիշերը ստորերկրյա նոր ցնցումներ են գրանցվել Վան քաղաքից 20 կիլոմետր դեպի արեւելք ընկած տարածքում։ Դրանք ունեցել են 6.1 բալ ուժգնություն։Ներկայիս դրությամբ՝ կիրակնօրյա երկրաշարժի հետեւանքով գրանցված զոհերի թիվը հասել է 217-ի։ Չի բացառվում, որ այդ թիվը կարող է հասնել մինչեւ 1000-ի։ Բացի այդ, դեռեւս փլատակների տակ է գտնվում 300-400 մարդ։




Լրահոս