Դիտավորություն, թե տեխնիկական խնդիր. Shamshyan.com-ը գրել էր, որ հունիսի 24-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Նորատուս գյուղի բնակիչ՝ 51-ամյա Մուրադ Հարությունյանը իր վարած Toyota Land Cruiser 150 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 40 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել քարերի վրա։ Մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց «Հրազդան» ԲԿ։
Եվ այսպես, մեզ հայտնի դարձավ, որ վթարի ենթարկվածը 2017 թվականին Նորատուսում մեկ անձի սպանության համար կալանքի տակ գտնվող 20-ամյա բնակիչ Մեխակ Հարությունյանի հայրն է:
ՀիշԵցնենք, որ 2017 թվականին Հունվարի 7-ին՝ ժամը 12-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում կրակոցներ էի ն արձակվել «ԱՈՒԴԻ-Q7» մակնիշի 47 MM 777 պ/հ ավտոմեքենայի ղեկին գտնվող, Նորատուս համայնքի բնակիչ 29-ամյա Հայկ Հակոբյանի գլխի և պարանոցի ուղղությամբ: Ստացած վնասվածքներից Հ. Հակոբյանը մահացել է: Սպանվածը Գեղարքունիքի մարզպետի առաջին տեղակալ, Նորատուսի նախկին համայնքապետ Անդրանիկ Հակոբյանի որդին է: ՀՀ քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հարուցվել է քրեական գործ` սպանության եւ ապօրինի կերպով զենք կրել, պահելու հատկանիշներով:
Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է նորատուսցի 20-ամյա բնակիչ Մեխակ Հարությունյանը, ով ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող հրազենը: Նախաքննությունը շարունակվում է: ArmLur.am-ի տեղեկություններով՝ կասկածյալը Նորատուս համայնքի ղեկավար Մուրադ Հարությունյանի եղբոր՝ Արտակ Հարությունյանի (առավել հայտնի է՝ Չոլի շուն անունով) որդին է:
Ք.Մ.