Ովքե՞ր կառաջադրվեն Բերդում․ սեպտեմբերին այստեղ ՏԻՄ ընտրություններ են նշանակված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ՝ սեպտեմբերի 25-ին կայանալիք Բերդ համայնքի ավագանու համամասնական ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Վահրամ Սուքիասյանը։ Նա Բերդի սոցիալական ծառայության տնօրենն է: Սուքիասյանը նաև Բերդ խոշորացված համայնքի ավագանու անդամ է եղել, բայց 2022-ի մայիսին համայնքի ավագանու անդամությունից հրաժարվել է ։

Մյուս թեկնածուն Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանն է, որ այս պահին անազատության մեջ է գտնվում։ Չի բացառվում, որ ընտրությունների ժամանակ նույնպես Մանուչարյանը շարունակի կալանքի տակ գտնվել։

ArmLur.am-ի տեղեկություններով համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու ցանկություն ունի նաև Բերդի նախկին քաղաքապետ Վիկտոր Մելքումյանը։ Նա այժմ բանկային համակարգում է աշխատում։ Թեև Մելքումյանը դեռ չի հայտարարել, որ պատրաստվում է առաջադրվել, բայց տեղեկացանք, որ նախկին քաղաքապետը նույնպես պատրաստվում է մրցապայքարի մեջ մտնել։

Ս․Վ․




Լրահոս