Փարաքարում մեքենայի պայթյունի հետեւանքով կյանքից զրկված տղամարդը նախկինում իրավապահների տեսադաշտում է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Փարաքարում դիտավորյալ պայթեցրել էին մեքենա, ինչի հետևանքով մեքենայում գտնվող Վարազդատ Բարոյանը մահացել էր: Ստացվում է, որ նրա մեքենան պայթեցնելու միջոցով ենթադրյալ հանցագործները սպանեցին նրան:

Իսկ ինչու. այս հարցի պատասխանը դեռեւս մնում է անհայտ : Դեպքից անցել է 4 օր, անգամ իրավապահները չեն հայտնաբերել հանցագործին: Մեզ հայտնի դարձավ, որ սպանված Վարազդատ Բարոյանը նախկինում եղել է իրավապհների տեսադաշտում :

Մասնավորպես Armlur.am-ին հայտնի դարձավ, որ դեռեւս 2010 թվականին Փարաքար գյուղի բնակիչներից մեկը հաղորդում էր տվել իրավապահներին ու հայտնել, որ Փարաքար գյուղի Կոմունայի փողոցի 18 տան դիմաց Արթուր Բարոյանը 2010թ. հուլիսի 16-ին իրեն քաշքշել, հարվածներ է հասցրել և փախցրել իր «Վոլվո Ս-80» մակնիշի 20 ՍՕ 438 պետհամարանիշի ավտոմեքենան։ Այնուհետև մատնացույց անելով Փարաքար գյուղի Գետափ փողոցը, հայտարարել է, որ նույն օրը ժամը 0200-ի սահմաններում վիճաբանությունը շարունակվել է այդ փողոցում, որտեղ Արթուր, Վարազդատ և Էդգար Բարոյանները ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին և պատճառել մարմնական վնասվածքներ /հ. 1 գ. թ. 37-39/։
Այս արարքի համար Դատարանը ազատազրկման էր դատապարտել Վարազդատ Բարոյանին, սակայն պատիժը պայմանականորեն չէր կիրառվել, նշանակվել էր փորձաշրջան:

Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ մեքնայի պայթյունից սպանված Վարազդատ Բարոյանի եղբյարը ներկայումս կալանավայրում է: Թե որքանով այս եւ այլ դեպքերը կապ ունեն նրանց հետ կատարված միջադեպերի հետ, հուսով ենք կպարզի քննությունը:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի դիտվորյալ սպանություն և 235-րդ հոդվածի 1-ին մասի ապօրինի զենք , հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 35-ամյա բնակչի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2022 թվականի հունիսի 23-ին` ժամը 11:30-ին, որով տեղեկացվել է նույն համայնքի Գետափի փողոցում ավտոմեքենայի պայթյունի մասին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, 35-ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, վերջինիս պատկանող «Վազ 2121 Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վրա նախօրոք տեղադրել է պայթուցիկ սարք: 2022թ. հունիսի 23-ին ժամը 11:05-ին, երբ 35-ամյա տղամարդը գտնվել է իր ավտոմեքենայի մեջ՝ Փարաքար համայնքի Գետափի փողոցում, վերոնշյալ պայթուցիկ սարքը գործի է դրվել և պայթել, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը՝ժամը 12:05-ին մահացել է:

Ք.Մ




Լրահոս