Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի նախագահությամբ հունիսի 27-ին գումարվել է ԱԺ խորհրդի արտահերթ նիստ:
Խորհրդարանը պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատավոր եւ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատավորի համար:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանի վարչական պալատում առկա է դատավորի երեք թափուր հաստիք, որի համար կպայքարեն երեքական թեկնածու:
Մի տեղի համար կպայքարեն՝ Հրաչ Այվազյանը, Արտակ Զեյնալյանը եւ Լիանա Հակոբյանը,
Մյուս տեղի համար՝ Արթուր Առաքելյանը, Արա Բաբայանը եւ Արծրուն Միրզոյանը,
Երրորդ թափուր տեղի համար կպայքարեն՝ Հակոբ Գրիգորյանը , Քրիստինե Մկոյանը եւ Արթուր Պողոսյանը:
Վճռաբեկ դատարանում նոր պալատներ կստեղծվեն եւ այստեղ եւս կան թափուր տեղեր, որոնք պետք է համալրվեն:
Մանրամասները՝ տեսանյութում