ՖՈՏՈ. Ով կփոխարինի Արթուր Դավթյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արթուր Դավթյանը, ըստ երևույթին ժամեր անց, կընտրվի որպես Վերաքննիչ դատարանի դատավոր: Դավթյանը, նշենք, պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել:

Հենց նրան իր իսկ քաղաքական թիմը՝ ՔՊ-ն, որպես նոր ստեղծվելիք Հակակոռուպցիոն դատարանի դատավոր կընտրի:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովում նրան փոխարինելու կգա Շիրակի նախկին փոխմարզպետ, Արտակարգ իրավիճակների նախկին փոխնախարար Կարեն Սարուխանյանը:

Նա, հիշեցնենք, ԱԺ նախորդ՝ 7-րդ գումարման «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է: ArmLur.am-ի հետ զրույցում Սարուխանյանը նշեց, որ ըստ երևույթին կվերցնի մանդատը ու խորհրդարան կվերդառնա:

Ս.Վ.




Լրահոս