ԱԺ-ն ընտրեց Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ ընտրեց Լիանա Հակոբյանին, Արծրուն Միրզոյանին և Քրիստինե Մկոյանին: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղերի համար առաջադրել էր Հրաչ Այվազյանի, Արտակ Զեյնալյանի, Լիանա Հակոբյանի, Արթուր Առաքելյանի,Արա Բաբայանի, Արծրուն Միրզոյանի, Հակոբ Գրիգորյանի, Քրիստինե Մկոյանի և Արթուր Պողոսյանի թեկնածությունները:

Հունիսի 27-ին ԱԺ կքննարկի Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի 3 դատավորների ընտրության հարցը:

ԲԴԽ-ն թափուր տեղի համար առաջադրել է Լիզա Գրիգորյանի, Կարեն Թումանյանի և Լիպարիտ Մելիքջանյանի, Արթուր Դավթյանի, Նաիրի Հովսեփյանի, Աղասի Մկոյանը, Լուսինե Ավագյանի, Գեւորգ Գյոզալյանի եւ Վահե Ռաֆայելյանի թեկնածությունները:




Լրահոս