ՆԱՏՕ-ն կշարունակի զենք մատակարարել Ուկրաինային այնքան, որքան պահանջվի. Գերմանիայի կանցլեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել Է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները կշարունակեն իրականացնել զինամթերքի մատակարարումներն Ուկրաինային այնքան, որքան պահանջվի: «Լավ Է, որ այն երկրները, որոնք հավաքվել են այստեղ, ինչպես նաեւ շատ այլ (պետություններ) իրենց ավանդն են ներդնում, որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանել իրեն. տրամադրում են ֆինանսական միջոցներ, հումանիտար օգնություն, ինչպես նաեւ մատակարարում են զենք, որի շտապ կարիքն Ուկրաիան ունի»,- հունիսի 29-ին հայտնել Է Շոլցը լրագրողներին՝ ժամանելով Մադրիդ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ուղերձը հետեւյալն Է. մենք կշարունակենք անել դա, դա կանենք ինտենսիվորեն այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ Է, որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանել իրեն»,- ընդգծել Է նա:

Հունիսի 21-ին Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտնել Է, որ իր երկիրը Գերմանիայից ստացել Է Panzerhaubitze 2000 ինքնագնաց հաուբիցներ՝ «պատրաստված ուկրաինացի անձնակազմերով»: Ըստ որում նա ճշտել Է, որ դա արդեն 155 միլիմետր տրամաչափի վեցերորդ տասակի հրետանին Է, որն ստացել Է Կիեւը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս