8 տարի առաջ «Պաուլաներ» գարեջրատանը սեփականատիրոջը կյանքից զրկելու գործը նոր ընթացք է ստացել. հետախուզվողը դատարանում է. ով է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հայտնի դրձավ,որ Ավետ Օհանջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Տերյան փողոցի 19-րդ հասցեում գործող «Պաուլաներ» գարեջրատանը տեղի ունեցած վիճաբանության ընթացքում երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիքով՝ դանակով, հարվածել է Արման Վրեժի Փարսադանյանին, Արմեն Վոլոսյայի Հարությունյանին և Սերգեյ Սենեկերեմյանին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել հանցավոր մտադրությունը և դիմել է փախուստի: Եվ ահա նա 8 տարի անց հայտնաբերվել է եւ հայտնվել դատարանում: Իսկ ինչպես էր եղել դեպքը:

2014 թվականի Սեպտեմբերի 27-ի երեկոյան դանակահարության հերթական դեպքն էր գրանցվել Երեւանում՝ այս անգամ Տերյան փողոցում:

Դեպքը տեղի էր ունեցել «Պաուլաներ» գարեջրատուն-ռեստորանում: Դանակահարվել էր3 անձ, որից մեկը՝ ռեստորանի սեփականատերը, նախօրեին մահացել է: Ըստ մեր տեղեկությունների՝ մինչ դանակահարությունը, վիճաբանություն է սկսվել գարեջրատան 3 աշխատակիցների եւ նշված շենքի բնակիչներից մեկի միջեւ: Սեպտեմբերի 27-ին այդ վայրում նշվել էր գերմանացիների տոնը, երբ շենքի բնակիչներից մեկը գարեջրատուն էր իջել եւ բողոքել բարձր երաժշտությունից: Սեփականատերերը բնակչին վստահեցրել էին, որ 10-15 րոպեից երաժշտությունը կանջատվի:

Թեման շարունակվել էր նաեւ սեփականատերերի աշխատասենյակում, որտեղ էլ բնակիչը՝ 30-ամյա Ավետ Օհանջանյանը, դանակահարել էր սեփականատիրոջը, համասեփականատիրոջը, աշխատակցին եւ դիմել փախուստի: Դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ նշելով. «2014թ. սեպտեմբերի 27-ին` ժամը 23:10-ի սահմաններում, հաղորդում է ստացվել, որ Տերյան 19 հասցեում գործող «Պաուլաներ» գարեջրատնից կտրող-ծակող առարկայից պատճառված մարմնական վնասվածքներով «Նաիրի» բ/կ բուժօգնության է տեղափոխվել 2 անձ` 56-ամյա՝ Ս. Սենեքերիմյանը՝ որովայնի խոռոչի թափանցող վնասվածքներով («Պաուլաներ»-ի համասեփականատեր), եւ 39-ամյա Ա.Փարսադանյանը (սեփականատեր)՝ կրծքավանդակի թափանցող վնասվածքով: Վերջինս, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ Երեւանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրգործ` ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորյալ սպանություն) եւ 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Նախաքննությամբ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք է ստացել նաեւ մեկ այլ քաղաքացի` ձեռքի շրջանում (մեր տեղեկություններով, նա բուժօգնության չի դիմել):

Նշանակվել են փորձաքննություններ, միջոցներ են ձեռնարկվում առերեւույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ».- նշվում է հաղորդագրությունում: Ավելի ուշ, տարածվեց նաեւ մեկ այլ հաղորդագրություն, որտեղ նշվեց, որ հետախուզում է հայտարարվել սպանության եւ մարմնական վնասվածք պատճառելու մեջ մեղադրվող Ավետ Օհանջանյանի նկատմամբ. «Սեպտեմբերի 29-ին որոշում է կայացվել Ա.Օհանջանյանին ներգրավել որպես մեղադրյալ:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել էր նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին քննիչի միջնորդությունը: Ա. Օհանջանյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում»:

Ք.Մ.




Լրահոս