Ռուսաստանը օգնեց Հայաստանին և Ադրբեջանին համաձայնության գալ Սյունիքով անցնող մայրուղու շուրջ. Известия

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսատսանի Դաշնությունն օգնել է Հայաստանին ու Ադրբեջանին համաձայնության հասնել Զանգեզուրի  միջանցքի հարցի շուրջ եւ նշվում է, որ մնացել է համաձայնեցնել միայն մի փոքր հատված՝ 6 կմ հասնող: Այդ մասին ռուսական «Իզվեստիա» լրատվամիջոցին հայտնել է նրանց աղբյուրը:

«Ադրբեջանը և Հայաստանը վաղուց պայմանավորվել են: Փոխվարչապետերի վերջին հանդիպման ժամանակ կարողացել են համաձայնել ապագա երթուղին՝ բացառությամբ այդ 6 կմ հատվածի: Այնտեղ սարեր են եւ ռուսական «Ավտոդորը» այնտեղ ուղարկում է փորձագետների, որպեսզի նրանք պարզ ինժեներական լուծումներ առաջարկեն», – հայտնել է աղբյուրը:

Երթուղին հայկական կողմից կանցնի Արաքս գետով։ Մնացած հատվածում, ըստ զրուցակցի, կօգտագործվեն հին խորհրդային ճանապարհները, որոնք մինչ 1992 թվականը Նախիջեւանը հայկական տարածքով կապում էին Ադրբեջանի Զանգելանի շրջանի հետ։ Դրանք պահպանվել են ապագա միջանցքի գրեթե ողջ գծի երկայնքով, մնացել է Նախիջևանի շրջանի և Հայաստանի սահմանին մի հատված, պարզաբանել է աղբյուրը։




Լրահոս