ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված. դատարանը մերժեց պաշտպաններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված: Քիչ առաջ դատարանը մերժեց Հովսեփյանի պաշտպանների միջնորդությունը՝ 80 մլն դրամ և ավելի գրավի դիմած խափանման միջոց կալանքը փոխարինելու հարցը:

Հավելենք, որ Աղվան Հովսեփյանին վիրահատել են, եւ նա այժմ հետվիրահատական շրջանում է:

Հիշեցնենք` Աղվան Հովսեփյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը, զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հակառակ օրենքով նախատեսված արգելքին, 2007-2015թթ. ընթացքում իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Արշավիր Սարգսյանի հետ հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, որոնք ղեկավարել է անձամբ և իր որդիների միջոցով։ Իսկ ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում ստացած խոշոր եկամուտն օրինականացրել է:

Մեղադրական եզրակացության մեկ այլ դրվագով Աղվան Հովսեփյանը Վարշամ Ղարիբյանի օգտին հովանավորչության համար նրանից պահանջել և 2011 թվականի փետրվարի 14-ին ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, որը ևս օրինականացրել է:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս