ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ Ազգային ժողովը վաղն արտահերթ նիստ կհրավիրի, քննարկելու են ընդդիմադիր պատգամավորներ Վահե Հակոբյանի ու Իշխան Սաղաթելյանին պաշտոններից զրկելու հարցը:
ՔՊ-ի կողմից համապատասխան նախագիծը դրվել է շրջանառության մեջ, հիմնական զեկուցողը լինելու է Արուսյակ Ջուլհակյանը:
Հիմնավորման մեջ նշվում է, որ չնայած ըստ օրենքի, ԱԺ նախագահի տեղակալը պետք է մասնակցի Խորհրդի նիստերին, սակայն Իշխան Սաղաթելյանը առաջին օրացուցային կիսամյակի նիստերի թվով 342 քվեարկություններից ունեցել է 198 բացակա: Քանի որ նա հանդիսանում է ԱԺ փոխնախագահ, այստեղ հիմնավորումները այլ են: Նախ հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահը, այնպես էլ վերջիններիս տեղակալները ներկայացնում են ողջ Ազգային ժողովը, բոլոր պատգամավորներին, կոչված են ապահովելու Ազգային ժողովի բնականոն գործունեությունը, համերաշխություն ապահովելու ինչպես Ազգային ժողովի, այնպես էլ հանրության շրջանում:
Եվ նշվում է, որ Իշխան Սաղաթելյանը չի կատարել համերաշխությանն ապահովմանն ուղղված իր առաքելությունը, այլ նաեւ հրահրել է բախումներ, օգտագործել ատելության խոսք, վիրավորել ԱԺ պատգամավորներին:
Նրանք նաեւ մանրամասը ներկայացրել են այն բախումները, որոնք հրահրել է Իշխան Սաղաթելյանը:
Ի վերջո, նրանք եկել են այն եզրակացության, որ Իշխան Սաղաթելյանը ձախողվել է:
Ն.Հ.