Հուլիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 01:32-ին (Գրինվիչի ժամանակով հուլիսի 1-ին, ժամը 21:32-ին Իրանի Իսլամական Հանրապետության` Հորմոզգան նահանգի Բանդար Լենգեհ քաղաքից 61 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ:
Ըստ նախնական տվյալների՝ կա 5 զոհ և 12 վիրավոր: Հայաստանի Հանրապետության տարածքում երկրաշարժը չի զգացվել։