Հուլիսի 1-ին Վիեննայում տեղի ունեցավ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների՝ դեսպան Սերդար Քըլըչի եւ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի չորրորդ հանդիպումը։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։
«Նրանք պայմանավորվել են հնարավորինս արագ ապահովել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ցամաքային սահմանի հատումը երրորդ երկրների քաղաքացիների կողմից, որոնք այցելում են համապատասխանաբար Թուրքիա եւ Հայաստան, եւ որոշել են անհրաժեշտ գործընթաց նախաձեռնել այդ նպատակով:
Նրանք նաեւ պայմանավորվել են Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ օդային ուղիղ բեռնափոխադրումների մեկնարկի մասին եւ որոշել են անհրաժեշտ գործընթաց նախաձեռնել այդ նպատակով։
Բացի այդ, նրանք քննարկել են այլ հնարավոր կոնկրետ քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել երկրների միջեւ հարաբերությունների լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար:
Եզրափակելով՝ նրանք կրկին ընդգծել են կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու իրենց համաձայնությունը: